Ամանորի ծեսը նախակրթարանում.նախագիծ

 

24133533_2035056360058489_1030361727_n

Երգեր, խաղերգեր

 Երգեր՝

  1. Տոնածառ ջան
  2. Այ քեզ տոնածառ

 Խաղերգեր՝

  1. Տատիկ զալուր կմաղեր, Գունդ անեմ
  2. Քուրիկ Զիզի
  3. Հարի խնոցի

Տեքստեր և կարաոկեներ

 1.      «Տոնածառ ջան»

  1. Տոնածառ ջան, տոնածառ

Ի՜նչ սիրուն ես ու պայծառ,

Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է,

Չորս կողմը լույս ու փայլ է:

 

  1. Կարմիր աստղ գագաթին,

Ծառի տակ՝ Ձմեռ պապին,

Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է,

Չորս կողմը լույս ու փայլ է:

 

2.      «Այ քեզ, այ քեզ տոնածառ»

 

Կրկներգ.
Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:

Քաղցր չամիչ, համեղ նուշ,
Տանձ ու խնձոր քաղցրանուշ,
Չրեր մրգեր, դեղձ ու նուռ ,
Ու մի կոկոս անչափ լուռ:

 Կրկներգ.

Գաթա ու տորթ ենք բերել,
Փայլուն խաղող ենք շարել,
Երգեր հազար, հազար միրգ,
Քեզ ականջօղ ենք արել:

Կրկներգ.

Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:
Մրգով, գաթով, շատ համեղ,
Տանածառ ես, թե սկուտեղ:

  1. Տատիկ զալուր, Գունդ անեմ

Տատիկ զալուր կմաղեր

Տատիկ զալուր կմաղեր, տատիկ զալուր կմաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, վըր մազերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, վըր հոնքերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, վըր թևերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, վըր փեշերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, տատիկ զալուր կմաղեր:

 

Գունդ անեմ

Գունդ անեմ, գունդ անեմ, գունդ անեմ,

Տապ անեմ, ալուր ցանեմ, տապ անեմ, տապ անեմ,

Գունդ բացեմ, գունդ բացեմ, գունդ քցեմ, գունդ քցեմ,

Բատատին քցեմ, թոնրին խփեմ, հաց հանեմ, հաց հանեմ:

Գունդ անեմ, գունդ անեմ, գունդ անեմ:

4.Քուրիկ Զիզի

 

Քուրիկ Զիզի, կայնի խաղա, լե, լե, լե, աշե,

Քուրիկ Զիզի, նստի խաղա, լե, լե, լե, աշե,

Քուրիկ Զիզի, ալուր մաղի, լե, լե, լե, աշե,

Քուրիկ Զիզի, խմոր շաղի, լե, լե, լե, աշե,

Քուրիկ Զիզի, թոնիր վառի, լե, լե, լե, աշե:

Քուրիկ Զիզի հացը թխի, լե,լե լե աշե:

5.Հարի խնոցի

 

Հարի, հարի, խնոցի,

Մեջդ բարի, խնոցի,

Ունկդ բարակ, խնոցի,

Մեջդ կարագ, խնոցի:

Փլավ կեփեմ՝ եղ չըկա,

Փեսեն էկավ՝ տեղ չկա,

Հարի, հարի, խնոցի,

Մեջդ բարի, խնոցի:

Ոտանավորներ

Հ.Թումանյան «Առաջին ձյուն»

– Վա՜յ, մայրիկ ջան, տե՛ս՝
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալիս…
Այսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
– Չէ, ի՛մ անուշիկ,
Թիթեռներ չեն էդ,
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ։
Էդ ձյունն է գալիս,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

Ա.Խնկոյան «Արի , արի Ձմեռ պապի»

Արի՜, արի՜
Ձմեռ պապի,
Սպիտա՛կ հագի,
Սպիտա՛կ կապի։

Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Այս ամենը
Ա՛ռ թևիդ տակ։

Սարում, ձորում
Սուլի՛ր, երգի՛ր,
Հեքիաթ ասա
Հետաքրքիր։

Գցիր կամուրջ,
Փռիր կարպետ,
Այ անուրագ,
Անձեռ վարպետ։

Մեդիանամակ Ձմեռ պապիկին

Ամանորյա ծիսական, մանկական ընկուզախաղեր

  1. Գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով, մեկը մյուսի հետևից, ընկույզը գլորում այնպես, որ որ առանց նշանակված գծից շեղվելու, ընկույզն ընկներ փոսի մեջ: Ում հաջողվում է անել, բոլոր գլորած ընկույզները նրանն են:
  2. Խաղացողները մի մետր տրամագծով շրջան են գծում և մեջտեղը ուղիղ գծով ընկույզներ շարում: Երեք-չորս մետր հեռավորությունից գցում են վեգերը (վեգի փոխարեն կարելի է օգտագործել մեծ ընկույզ): Եթե թեկուզ մեկն են շրջանից դուրս հանում, շահում են շարված բոլոր ընկույզները:
  3. Սեղանին կամ գետնին իրար զուգահեռ երկու շարքով շարվում են ընկույզներ: Խաղացողը, մի շարքի ընկույզները միջնամատի և բութ մատի միջոցով կտտացնելով, պետք է նշանառությամբ շարքից դուրս հանի մյուս շարքի ընկույզները: (Ի դեպ, պարզվեց, որ դա այնքան էլ հեշ չի կատարվում փոքրերի կողմից:)
  4. Ընկույզը մատների շրջանաձև շարժումով պտտել: Կարելի է կազմակերպել մրցույթ՝ ում ընկույզն է երկար պտտվում: Եթե սաները դժվարանում են այն կատարել մատներով, կարող են ընկույզը պտտել՝ երկու ձեռքերի ափերի մեջ առնելով այն ու ափերն իրար հակառակ ուղղությամբ շարժելով:
  5. Թելից կախված ընկույզը մոտեցնել սանի բերանի մոտ այնպիսի հեռավորությամբ, որ նա կարողանա փչելով հեռացնել իր դեմքից: Փչել ինչպես կարճ, այնպես էլ՝ երկար շնչով: Սրանք վոկալ շնչառական վարժություններ են, որոնք կատարվում են նաև ստվարաթղթից պատրաստված «թիթեռնիկով»:
  6. Թելից կախված ընկույզի թելը մատի վրա փաթաթելով կարճեցնել այնքան, որ մնա մեկ թզաչափ: Սաները փորձում են տարուբերելով իրար խփել ընկույզները: Խաղի ընթացքում թելերը փաթաթվում են, որն էլ բավական հետաքրքիր ու զվարճալի է դարձնում բավական դժվար խաղը:

 

Տեխնոլոգիա.

ամանորյա օրացույց (անհրաժեշտ է՝ անձեռոցիկի ստվարաթուղթ, գունավոր թուղթ)

ինքնաշեն խաղալիքներ խմբասենյակի զարդարանքի համար (անհրաժեշտ է՝ շինարարական վրձին,գունավոր թելեր,պնդուկ)

չարխափանների պատրաստում (անհրաժեշտ է՝ չմաքրած պոպոք և շաքարաթել)

Ամանորին որոշ տեղերում ընկույզից պատրաստում են Չարխափան՝ չարը քշող, վախեցնող, չքացնող, խափանող: Վերցնում են 20 սմ և ավելի երկարություն ունեցող թելեր, մեկ ծայրը հանգուցում՝ որքան հնարավոր է մեծ գլխով, դնում կեղևների արանքը և սոսնձում: Մի քանի այդպիսի ընկույզների թելերը կապում են իրար, որն էլ դառնում է «Չարխափան»: Հայ մարդիկ հավատում էին, որ այդ շրխկոցը «վախեցնում և քշում է չարին»:

 

Ծիսական խոհանոց

Նոր տարվա գլխավոր նախապատրաստություններն ուտելիքների շուրջն էին: Տոնի ժամանակ օգտագործվող ուտեստի տեսականին, դրանց ծիսական բնույթն ընդհանուր առմամբ նույնական էին հայոց շատ ազգագավառների համար, սակայն երբեմն տարբերվում էին պատրաստման կերպով, մատուցման և ճաշակման ժամանակով, անուններով: Աշնանից սկսած այս տոնի համար պահած ունենում էին զանազան չորացրած ու թարմ մրգեր, պաստեղներ, ընկուզերշիկներ և այլն: Պետք է հիշել, որ հունվարի 1-ը, ընկնելով հայոց ծննդյան տոնի շաբաթվա մեջ, պաս օր էր, և ամանորյա ուտելիքները բաղկացած էին պասին թույլատրելի ուտելեղենից: Դեկտեմբերի 30-31-ին տանտիկինները ջանասիրաբար մաքրում էին լոբին, սիսեռը, ոսպը, բրինձը, ձավարեղենը, որոնք տարբեր կերակրատեսակների ձևով պիտի զարդարեին տոնական սեղանը: Տարբեր տեղերում այդ ճաշատեսակները տարբեր էին, բայց շատերը ջանում էին դրանց թիվը հասցնել յոթի

Շատ մեծ նշանակություն էր տրվում մրգերին: Չոր ու թարմ մրգերը չամիչի ու ընդեղենի հետ կազմում են ամանորյա ընթրիքի հիմնական բաղադրիչները: Որոշ տեղեր դարձյալ ջանում էին պահել «յոթ» թիվը` յոթ տեակ թարմ միրգ (օրինակ` խնձոր, տանձ, սերկևիլ, նուռ, խաղող, սեխ, զկեռ, արմավ և այլն), յոթ տեսակ չրեղեն կամ չոր մրգեր (սալորի, ծիրանի, խնձորի, տանձի, թզի, խաղողի, թթի, արմավի չոր, զանազան չամիչներ, ունապ, փշատ և այլն), յոթ տեսակ ընդեղեն (օրինակ` ընկույզ, պնդուկ, նուշ, պիստակ, ծիրանի կորիզի միջուկը, շագանակ, ձմերուկի կորիզ և այլն), յոթ տեսակ պաստեղ (օրինակ` սալորի, ծիրանի, հոնի, մոշի, խաղողի, սերկևիլի, արմավի և այլն):

 

Դեկտեմբերի 15-ին ծնողների և սաների հետ պատրաստում ենք պասուց տոլմա

Դեկտեմբերի 16-ին .

պասուց տոլմա ուտոցի

ընկուզախաղեր

Նոր տարվա սիրված անուշեղեններից էին նաև աղանձը` չամիչի, մաքրած ընկույզի, նուշի ու բոված կանեփի, երբեմն` բոված սիսեռի հետ խառնած, ինչպես նաև Նոր նախիջևանում «Կաղանդ» կոչվող անուշը: Վերջինս սպիտակելու աստիճան հարած մեղրի և կեղևից մաքրած ու բոված ընկույզի միջուկի խառնուրդն է: Դեկտեմբերի 31-ի տոնական  նախապատրաստությունների առանցքը, սակայն կազմում էին բազմաթիվ խմորեղենները: Նախ` ամենուր այդ օրը հաց էին թխում, եթե նույնիսկ մեծ քանակությամբ հաց ունենային, Նոր տարին պետք է նոր հացով սկսել: Նորոգում էին թթխմորը: Նոր տարվա համար թխվող հացի ալյուրից մի քանի բուռ 8-10 տարեկան մի աղջիկ շաղում էր` առանց թթխմոր խառնելու, այն պետք է թողնվեր ինքնաբերաբար թթվելու և սկսվող տարվա առաջին թթխմորը դառնալու: Այդ խմորից միայն մի փոքր կտոր ակշաթաթի վրա եփում և ուտեցնում էին երեխաներին, որ նրանց փորը չցավեր:Ապա թխվում էր տոնի կարևորագույն `«Տարի հաց», «Կրկենի», «Դովլաթ կրկենի»,«Կլոճ», «Փուռնիկ», և այլ անուններով հայտնի, ծիսական հացը: Տարբեր տեղերում այդ հացի բաղադրամասերը, ձևը տարբեր էր: ՏԱՐԻՆ կարող էր լինել գաթա,բաղարջ, ձվաձև, կլոր, եռանկյունի, խաչաձև և այլն` ըստ ճաշակի և ցանկության: Եթ գաթա է, ապա միջուկը`խորիսը, մեղրով է շաղախվում, և առհասարակ այս գաթայի մեջ կաթ, մածուն, կարագ, յուղ չի գործածվում: Սրա իմաստ շատ պարզ է` հայոց Ամանորը պաս օր է:

Դեկտեմբերի 22-ին ծնողների, սաների հետ թխում ենք «Տարի հաց»

Ընտանեկան նախագծեր.

«Պատրաստվում ենք Ամանորին»

«Ամանորյա երաժշտական բացիկ»

«Ամանորյա դիջի բարեմաղթանքներ»

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s