Դիջիպատում 2013-2014

DSC09966

Ես արդեն չորս տարի է սովորում եմ «Մխիթար Սեբաստացի»

կրթահամլիրում:Սկզբում շատ դժվար էր, ինձ օտար էր այս աշխարհը:Այստեղ ամեն ինչ ուրիշ էր, այլ էր դասավանդող-սովորող հարաբերությունները,սովորող- տնօրեն հարաբերությունները,նորություն էր առավոտյան ընդհանուր պարապմունքը և ՏՀՏ-ի կիրառումը դպրոցում: Ժամանակի ընթացքում հարմարվեցի  և ինքս էլ դարձա այդ ամենը սովորեցնող,փոխանցող մեր կրտսեր սերնդին:

2013-2014 ուստարվա իմ ձեռքբերումն է աշխատանքս Բ4 դպրոց-պարտեզում,որպես 5 տարեկանների երկարացված օրվա դաստիարակ:

Մինչ այդ էլ փորձառության եմ գնացել կրթահամալիրի պարտեզներում, լավ լեզու եմ գտել երեխաների հետ և համատեղ լավ աշխատանքներ ենք ունեցել,բայց ինձ շատ  ոգևորեց այս աշխատանքը, ինքնավստահ դարձրեց,մասնագիտանալու հնարավորություն տվեց:

Երեխաներն ինձ շատ կարճ ժամանակում ընդունեցին,ինչն ինձ զարմացրեց:Այս խմբի հետ հետաքրքիր է աշխատելը:Նրանք հարցեր են տալիս,ինչը նշանակում է,որ ուշադիր են մեր կատարած աշխատանքի ժամանակ:

Մասնակցել եմ.

Թթվի ծես-ին

Հարիսայի ծես– ին

 

Ամանորին՝ Բրազիլական Ամանոր,Բրազիլական ոճով դասարան,Բրազիլական դրոշներ

Ճպուռն ու մրջյունը-Խնկոյանական օրեր

Leave a comment